Դեպի ՌԴ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ցույց են անում հրապարակում

Դեպի ՌԴ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ցույց են  անում հրապարակում

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր և տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում, հայտնում է «Ժողովուրդը»:

Ընկերությունները բողոքում են, քանի որ հունիսի 1-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել են:

Վարորդները պահանջում են օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին, և դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---