Բաբլոյան. ՀՀ ԱԺ-ն աջակցում է ՀԱՊԿ ԽՎ դերի ամրապնդման քայլերին

Բաբլոյան. ՀՀ ԱԺ-ն աջակցում է ՀԱՊԿ ԽՎ դերի ամրապնդման քայլերին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին լիովին համապատասխանում էր հայ-ռուսական հարաբերությունների ոգուն: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուսական Միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը` ի շահ երկրների և ժողովուրդների: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ, իր համոզմամբ, երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության և վստահության մթնոլորտում, խորհրդարանները կշարունակեն կառուցողական աշխատանքը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դերի ամրապնդմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարևորել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստի անցկացումը Երևանում՝ 2018-ի հոկտեմբերի 29- 30-ին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ տեսանելի առաջընթաց կա:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերի: Վյաչեսլավ Վոլոդինը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանները շահավետ համագործակցում են փոխվստահության մթնոլորտում: Նա կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով կոնկրետ գործնական քայլերի հետագա աշխուժացումը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---