Ավանում զանգվածային անկարգության մեջ կասկածվող 2 հոգի ազատ է արձակվել![]() 5 հունիսի 2018 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Երևանի Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդած, զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալվածներից երկուսը՝ Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանըև և Երևանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Էդմոն Պետրոսյանն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Կալանավորման միջնորդությունը քննող դատավորը մերժել է քննիչի միջնորդությունը և դատարանի դահլիճից ազատ արձակել նրանց: Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Կարեն Տոնոյանին եւ Էդմոն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով (զանգվածային անկարգություն): Զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այլ ձերբակալվածներ դեռ չկան: Նրանք ավելի վաղ ձերբակալվել էին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |