«Քարսիթը հնարավորություն է տալիս». Ֆեյսբուքյան արշավ՝ հանուն երեխաների անվտանգ երթևեկության (վիդեո) 6 հունիսի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հայկական ֆեյսբուքյան տիրույթում բազմաթիվ օգտատերերի մասնկացությամբ արշավ է սկսվել, որով կոչ է արվում ծնողներին, վարորդներին իրենց մեքենաներում տեղադրել երեխաների նստելու համար նախատեսված հատուկ հարմարանքներ՝ քարսիթեր, պահպանելով մինչև 12 տարեկան երեխա ուղևորների փոխադրման կաննոներն ու նրանց անվտանգությունը: #CarSeatGivesChance #RoadSafety («քարսիթը հնարավորություն է տալիս», «ճանապարհային անվտագություն») հեշթեգերով ֆեյսբուքյան արշավին միացել են բազմաթիվ հանրային դեմքեր, այդ թվում՝ ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանը: Նա գրել է, որ իր երեխաների կյանքն ու առողջությունն առաջնային են իր համար։ «Նրանք դեռևս 12 տարեկան չկան, և իմ ավտոմեքենայում նրանք երթևեկում են հատուկ մանկական նստատեղերում։ Ես շանս եմ տալիս իմ երեխաներին», - մասնավորապես ասել է նախարարը: Մեքենաներում երեխաների համար քարսիթերի տեղադրման կոչ է արել նաև ՀՀ ոստիկանությունը: Դրանց կիրառման անհրաժեշտության մասին տեսանյութում նշվում է, որ կառավարության որոշման համաձայն, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումն արգելվում է բեռնատար մեքենաների թափքով, մոտոցիկլետով և մարդատար մեքենաների առջևի և հետևի նստատեղերին, եթե դրանք կահավորված չեն հատուկ հարմարանքներով: Ոստիկանության տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում մինչև 12 տարեկան երեխա ուղևորների մասնակցությամբ տեղի է ունեցել 237 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել 265 երեխա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |