Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի վճարը 50%-ով կփոխհատուցվի

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի վճարը 50%-ով կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի վճարը 50%-ով կփոխհատուցվի: Կառավարությունը հունիսի 8-ի նիստում հաստատել է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը:

Ըստ ընդունված կարգի, մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Հայաստանում դայակի ինստիտուտ ստեղծելու մասին խոսվել է դեռևս 2016-ի մարտին: Այն ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը հայտարարեց, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018-ի ազգային ծրագրի նախագծի նպատակն է խրախուսել դայակի ինստիտուտը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---