Տոնոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության երկրների ՊՆ ղեկավարների հանդիպմանը

Տոնոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության երկրների ՊՆ ղեկավարների հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական իշխանությունների տեսլականին:

Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձևավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի և գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ Կիզիլ քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման մասին:

 Ուշագրավ
Ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր
Առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ
Պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը շահեկան կլինի տարածաշրջանում բոլորի համար
Նա ասել է նաև, որ իր համար պատերազմի հետևանքներն պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին