ԵՄ-ն մերժել է ՌԴ-ին կրկին G8-ում ընդգրկելու Թրամփի առաջարկը 9 հունիսի 2018 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանին կրկին G8-ում ընդգրկելու վերաբերյալ առաջարկը: 7-ը լավ թիվ է, ասել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանադական Քվեբեքում «մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Նա նշել է նաև, որ ՌԴ-ն արդեն ցուցադրել է, որ ամենևին հետաքրքրված չէ 8-յակի ձևաչափով: Տուսկը մեղադրել է Թրամփին որոշակի կանոնների վրա հիմնված միջազգային աշխարհակարգը կասկածի տակ դնելու մեջ: ԱՄՆ նախագահի վարքագիծը լրջորեն մտահոգել է Տուսկին, գրում է Deutsche Welle-ն: «Ամենից առավել ինձ անհանգստացնում է այն փաստը, որ որոշակի կանոնների վրա հիմնված աշխարհակարգը կասկածի տակ է դրվում, և որքան էլ դա տարօրինակ լինի, ոչ թե սովորական անդամների, այլ դրա կարևորագույն ճարտարապետի ու երաշխավորի կողմից»,-ասել է ԵԽ նախագահը: ՌԴ-ն հեռացվեց G-8-ից 4 տարի առաջ, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին: ԱՄՆ նախագահ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Մոսկվան պետք է վերադառնա այդ ձևաչափ: «Ինչո՞ւ Մոսկվան չի մասնակցում Քվեբեքի հանդիպմանը: Նա պետք է նստած լինի բանակցությունների սեղանի մոտ»,-ասել էր Թրամփը G-7-ի գագաթնաժողովից առաջ: Նրա հետ համամիտ է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |