«Գահերի խաղը» կարող է փրիքվել ունենալ 9 հունիսի 2018 - 12:25 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը պատվիրել է «Գահերի խաղը» սագայի փրիքվելի պիլոտային սերիան: Նշվում է, որ նախագիծը դեռ չունի անվանում: Փրիքվելը կպատմի օրիգինալ սագայի իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ ծավալված դեպքերի մասին, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով: «Դա պատմություն կլինի հերոսների ոսկե դարից մինչև ամենամութ ժամանակներն անկման մասին, Վեսթերոսի սարսափելի գաղտնիքներից մինչև սպիտակ քայլորդների իրական ծագումը, Արևելքի առասպելներից մինչև Սթարքերի լեգենդը՝ դա այն պատմությունը չէ, որի մասին կարծում ենք, որ ամեն ինչ գիտենք»,-պնդում է հեռուստաալիքը: Որպես գործադիր պրոդյուսեր հանդես կգա Ջեյն Գոլդմանը, որը նաև Ջորջ Մարտինի հետ միասին սցենարի համահեղինակն է: Թողարկման ժամկետները հայտնի չեն, սակայյն, 2017-ին հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսն ասել է, որ փրիքվելը, եթե այն հաստատվի, էկրան կբարձրանա ոչ շուտ, քան «Գահերի խաղի» ավարտից մեկ տարի անց: Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |