ԱԳ փոխնախարար. Բելառուսի կողմից Ադրբեջանին զինատեսակ վաճառելն այնքան էլ տրամաբանական չէ11 հունիսի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ցավալի է, որ Բելառուսը, ՀՀ հետ ներգրավված լինելով մի շարք բազմակողմ ձևաչափերում և ունենալով դաշնակցային պարտավորություններ, զինատեսակներ է վաճառում Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Բաքվին բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքի փաստին: «Մեզ համար շատ ցավալի է, որ Բելառուսը, ունենալով դաշնակցային պարտավորություններ (ՀՀ հանդեպ), զինատեսակներ է վաճառում Հայաստանի հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը», - ասել է Ռուբինյանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ: Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել է նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը: Փոխարտգործնախարարն ասել է, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին զինատեսակ վաճառելն այնքան էլ տրամաբանական չէ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Բելառուսի միջև գոյություն ունեցող բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները։ Ռուբինյանն ասել է նաև, որ, իր կարծիքով, Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում այս հարցերը համապատասխան կերպով բարձրացնելու է։ ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պատվիրակությունը մեկնել է Մինսկ:Բելառուսի մայրաքաղաքում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները հունիսի 11-13-ը կմասնակցեն Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի քննարկմանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018-ին Բելառուսը մտադիր է կատարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման առաջին պայմանագիրը: Արտահանվելու է 10 այդպիսի համակարգ, որոնց հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտը»՝ հավելելով, որ այդ պայմանագիրը բացասաբար կընդունվի Հայաստանում, սակայն այնտեղ եղած «Իսկանդերները» պետք է զսպող դերակատարություն ունենան: «Կոմերսանտի» ռազմական դիվանագիտական աղբյուրը կարծում է, որ պատրաստվող պայմանագիրը կարող է դիտարկվել որպես «Ադրբեջանի ուշացած պատասխանը ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդերների» մատակարարմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |