ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն էլ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում:

Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններրի խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության և փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը»:

ՀՀ նախագահը համոզվածություն է հայտնել, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում ևս բխելու է երկու ժողովուրդների և երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը:

«Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք , իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասվում է ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---