Վարչապետ. ՀՔԾ քննիչների աշխատասենյակում ՀՀ որևէ պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի

Վարչապետ. ՀՔԾ քննիչների աշխատասենյակում ՀՀ որևէ պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով աշխատակիցներին ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին:

«Դա պայմանավորված է նրանով, որ հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաև այդ պաշտոնյաների հետ», - հավելել է վարչապետը:

Նա նշել է, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում պետք է լինի միայն ՀՀ զինանշանը և դրոշը։

Փաշինյանը հայտարարել էր նաև, որ Հատուկ քննչական ծառայության կարևորագույն գործերից մեկը պետք է լինի մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը:

Հունիսի 8-ին, կառավարության որոշմամբ, Վահրամ Շահինյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։ Այդ պաշտոնում նշանակվել է Սասուն Խաչատրյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---