Արմեն Ղազարյանը միգրացիոն ծառայության պետ է նշանակվել

Արմեն Ղազարյանը միգրացիոն ծառայության պետ է  նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ։ Այս մասին որոշումը տեղադրված է ՀՀ էլեկտրոնային կառավարման E-gov.am կայքում:

Արմեն Ղազարյանը ծնվել է 1990 թվականին: Ունի քաղաքագետի կրթություն: Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին, լեհերենին:

Արմեն Ղազարյանի նշանակումից առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Եգանյանը:

 Ուշագրավ
---