Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը14 հունիսի 2018 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի նախագահ Գերգե Իվանովը հունիսի 13-ին հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը: Ըստ նրա, համաձայնագրով չափազանց մեծ զիջումներ են արվում Հունաստանին, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ նախագահի հետ հանդիպել էին Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը և ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը: Հունիսի 12-ին Աթենքն ու Սկոպյեն առաջընթաց արձանագրեցին Մակեդոնիայի անվանման շուրջ վիճահարույց հարցում: Հունիսի 12-ին Զաևն ու նրա հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը համաձայնության են եկել Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ինչը թույլ կտա երկրին անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Ըստ համաձայնագրի ,Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Ինքնությունը՝ «մակեդոնացիներ», և լեզուն՝ որպես «մակեդոներեն» կպահպանվեն: Եթե Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները ստորագրեն համաձայնագիրը, այն պետք է վավերացվի Մակեդոնիայի խորհրդարանում: Եթե խորհրդարանը հավանություն տա, փաստաթուղթը պետք է ստորագրի Մակեդոնիայի նախագահը: Դրանից հետո հարկ կլինի փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ, իսկ աշնանն այդ հարցով հանրաքվե կանցկացվի: Երկրի անվան շուրջ Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շարունակվում է արդեն 25 տարի, դա խոչընդոտ էր Մակեդոնիայի համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունաստանը պահանջել էր փոխել երկրի անվանումը, որպեսզի շփոթություն չառաջանա հունական Մակեդոնիայի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |