ՀՀ-ն կանցնի սպանդանոցային մորթի 2019-ի հունվարի 1-ից

ՀՀ-ն կանցնի սպանդանոցային մորթի 2019-ի հունվարի 1-ից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է Հայաստանում սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թվականի հունվարի 1-ը տեղափոխել: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որն Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող հանրային սննդի օբյեկտներում, առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պետք է վերամշակել , իրացնել, վաճառել, մատակարարել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք:

«Հայաստանի տարածքում սպանդանոցային մորթի գործընթացի լիարժեք կազմակերպման, ինչպես նաև սպանդանոցների համաչափ տեղաբաշխումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել նոր սպանդանոցներ: Կենդանիների սպանդի կիրառման ժամկետների որոշումը պայմանավորված է նոր սպանդանոցների ստեղծմամբ», - նշվում է հիմնավորման մեջ:

Ներկայումս սպանդանոցները գտնվում են կառուցման կամ վերակառուցման փուլում և աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել մոտ չորս ամսվա ընթացքում:

Ավելի վաղ, ՀՀ կառավարությունըՀայաստանի Հանրապետությունում սպանդանոցային մորթի անցման որոշում էր ընդունել, համաձայն որի այն պետք է ուժի մեջ մտներ 2018 թվականի հուլիսի 1-ից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---