ՌԴ-ն չեղարկել է կենդանիների ներկրման արգելքը ՀՀ-ից, սակայն արգելել է ներմուծել պրիմատների16 հունիսի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» անվավեր է ճանաչել ավելի վաղ հրապարակված հայտարարությունը, որի համաձայն արգելվում է Հայաստանից կենդանի բոլոր տեսակի թռչուններ, ձկներ (երկկենցաղների և հիդրոբիոնտների), կենդանիներ և սողուններ ներկրել Ռուսաստան: Ավելի վաղ, Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ 2018-ի հունիսի 14-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից կենդանի բոլոր տեսակի թռչունների, ձկների (երկկենցաղների և հիդրոբիոնտների), կենդանիների և սողունների ներկրումը Ռուսաստան: Փոխարենը «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 15-ից արգելել է պրիմատների խմբին դասվող կենդանիների ներկրումը Հայաստանից, հայտնում է ծառայությունը: Սահմանափակումը կապված է այն հանգամանքի հետ, որ «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներկրվող կենդանիների «փաստաթղթային ձևակերպումների և ֆիզիկական հսկողության առումով»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |