Օհանյան. Տեղյակ չեմ՝ ինչպես է «զինվորի բաժինը» հայտնվել Գրիգորյանի մոտ19 հունիսի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, թե տեղյակ չէ՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ։ Այս մասին Օհանյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին: «Առաջին հերթին բոլոր օգնությունների համար (Ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնագծի զինվորների համար հավաքվող օգնությունը-խմբ.) ստեղծված է եղել հանձնախումբ և օգնությունները համապատասխան ուղղությամբ բաշխումներ է իրականացրել։ Դա պետք է ճշտել Արցախի Հանրապետության ղեկավարությունից», - ասել է պաշտպանության նախկին նախարարը։ Նա նաև հավելել է, որ երևույթն ինչպես ամբողջ ժողովրդի համար, այնպես էլ իր համար «շատ մեծ ցավ է»։ «Տպավորություններն, իհարկե, վատն են։ Կարծում եմ, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ պետք է սպասել, թե իրավապահ մարմինները ինչ կասեն, որովհետև, բավականին լուրջ ընթացակարգեր պետք է անցնեն ամբողջությամբ պարզելու իրողությունները», - ասել է Սեյրան Օհանյանը։ Ավելի վաղ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, և խորհրդարանը ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը: Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |