Վահագն Թևոսյանը կարող է նշանակվել Հանրայինի լրատվական ծառայության տնօրեն

Վահագն Թևոսյանը կարող է նշանակվել Հանրայինի լրատվական ծառայության տնօրեն

PanARMENIAN.Net - Լրագրող Վահագն Թևոսյանը կարող է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն նշանակվել: Այս մասին PanARMENIAN.Net - ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ լրագրողը:

Նա ասաց, որ այժմ քննարկումներ են ընթանում իրեն այդ պաշտոնում նշանակելու ուղղությամբ:

Ավելի վաղ, Հանրային հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Աշխատանքից ազատվելու մասին դիմումներ են ներկայացրել «Օրակարգ»-ի հաղորդավարուհի Լարա Առաքելյանն ու հաղորդավար Տարոն Կոխլիկյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---