Զեյնալյան. Դատավորների աշխատավարձը պետք է հետևողականորեն բարձրացնել26 հունիսի 2018 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ դատավորների աշխատավարը պետք է հետևողականորեն բարձրացնել: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: «Մինչև ԱԺ պատգամավոր, առավել ևս նախարար դառնալս խոսել եմ այս մասին. դատավորի սոցիալական երաշխիքները չափազանց կարևոր են։ Դատավորի աշխատավարձը պետք է լինի բարձր և կենսաթոշակն էլ հնարավորինս մոտ լինի աշխատավարձին»,-ասել է Զեյնալյանը։ Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում դատավորների թիվը 100.000 բնակչի հաշվով երեք անգամ պակաս է արդյունավետ կառավարում իրականացնելու համար։ «Մասնավորապես, 100.000 բնակչի հաշվով պետք է լինի 21 դատավոր, մինչդեռ Հայաստանում այդ թիվը 7 է», - ասել է նա: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է պետական պաշտոնյաների աշխատավարձը: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է ամեն տարվա պետական բյուջեով: 2018 թվականի պետբյուջեով` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 դրամ: Վերաքննիչ դատարանի և դատավոր աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 11, այսինքն՝ նա ստանում է մոտ 728.000 դրամ աշխատավարձ: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի գործակիցը 11,5 է. նա ստանում է մոտ 760.000 դրամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |