Օսիպյան. Ալեքսանդր Սարգսյանի զենքերն օրինական էին28 հունիսի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի զենքերն օրինական էին: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ, նրան բերման ենթարկելիս, չգիտեին՝ նրա զենքն օրինական է, թե ոչ: «Բայց այն, որ մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի, դա փաստ է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Օսիպյանի խոսքով ՝ այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել:«Այո՛, զենքերն օրինական էին, և հիմա փորձագիտականում անցնում են համապատասխան փորձաքննություն», - ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե ստացել են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու վերաբերյալ, Օսիպյանը պատասխանել է. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»: Նա ընդգծել է՝ իրեն որևէ ցուցում, որևէ հրաման չեն տվել: «Ես օրենքի շրջանակներում եմ ցանկացած գործողություն իրականացնում», - նշել է ՀՀ ոստիկանապետը: Հունիսի 25-ի ցերեկը բերման ենթարկված ՀՀ3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու իր ուղեկիցներն ազատ են արձակվել։ Սարգսյանը բերման էր ենթարկվել Երևանի Սայաթ-Նովա փողոցից 3 ուղեկցորդների հետ՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |