Որքան գույք ու գումար է գտնվել Վաչագան Ղազարյանի մոտ28 հունիսի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, միասին հայտարարագրել են ընդամենը մոտ $160.000: Իրավապահ մարմինների կողմից հրապարակված տեղեկությունների համադրմամբ, ստացվում է, որ այս պահի դրությամբ հայտնաբերված՝ Ղազարյանների ընտանիքի ունեցվածքը մի քանի անգամ գերազանցում է հայտարարագրերում նշվածի թվերին։ Այսպիսով, իրավապահների կողմից հայտնաբերվել է՝ ավելի քան $1 մլն՝ Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում, 35 մլն դրամ, $1,1 մլն, 230.500 եվրո` Ղազարյանի ու իր տիկնոջ բնակարանում, $2000` ավտոտնակում, $120.000 և 436 մլն դրամ (մոտ $905.000 )՝ Ղազարյանի պայուսակում՝ կանխիկացված «Յունիբանկի» հաշիվներից, $50.000՝ ավտոմեքենայում, 860 մլն դրամ՝ Ղազարյանի հաշվին «Արդշինբանկում», 690 մլն դրամ՝ Ղազարյանի տիկնոջ հաշվին «Արդշինբանկում», 460 մլն դրամի գույք, 615 մլն դրամի գույք, 218․000 եվրոյի գույք, $500 և 213.000 դրամ ամենօրյա ծախսերի համար՝ դրամապանակում։ Նշված գույքի ու դրամական միջոցների հանրագումարը կազմում է $9.239.693: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |