ՀՀ նախագահը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին![]() 29 հունիսի 2018 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Վաշինգտոնի ժամանակով 13:30-ին (Երևանի ժամանակով երեկոյան 21:30-ին) կկայանա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության կայքում: Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արմեն Սարգսյանը հնարավոր է՝ հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Նա այնուհետև Վաշինգտոնում հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |