Սփյուռքի նախարար. «Դոմիկները» Հայաստանում այլևս տեղ չունեն

Սփյուռքի նախարար. «Դոմիկները» Հայաստանում այլևս տեղ չունեն

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ Հավաքվել է 560.000 դոլար: Հեռուստամարաթոնի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին:

Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհիտարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես է եկել նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հայրապետյանը տեսակապի միջոցով ուղերձ է հղել«Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված հեռուստամարաթոնին: Այդ մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք:

«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»,-ասվում է նախարարի գրառման մեջ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը զուգահեռ իր ենթակառուցվածքային ծրագրերին իրականացնում է նաեւ սոցիալական աջակցության ծրագրեր: Այդպիսին է «Բնակարաններ՝ Գյումրիի անօթեւան ընտանիքներին» նախաձեռնությունը:

Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարում38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իր հերթին է սպասում ավելի քան 2000-ը:

1988 թվականից մինչև 2008-ը տարբեր, այդ թվում պետության մասնակցությամբ ծրագրերով. բնակարան է հատկացվել 60.000 ընտանիքի, իսկ 2008-ից մեկարկած պետական ծրագրով բնակարան է ստացել 4839 ընտանիք։Այս խնդրի լուծման համար 2018-ի բյուջեով հատկացվելու է մոտ կես միլիարդ դրամ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---