«Օլիմպավանում» ծեծկռտուքի վերաբերյալ քրգործն ուղարկվել է ՀՔԾ![]() 3 հուլիսի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցված քրգործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Նա նշել է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Հուլիսի 2-ին «Օլիմպավան» համալիրում ծեծվել է բռնցքամարտիկ Նիկոլայ Հարուտյունովի հայր Վյաչեսլավ Հարությունովը։ Ոստիկաններին նա ասել է, որ նրան ծեծել են մի քանի հոգի, այդ թվում՝ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն, ընդ որում՝ առաջին հարվածը հասցրել է ինքը Ծառուկյանը։ Էդուարդ Բաբայանը ձերբակալված է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |