Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավ է կիրառվել և նա ազատ է արձակվել: Այդ մասին հայտարարել է Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, հայտնում է Aysor.am-ը:

«ԱԱԾ քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, սակայն քննիչը չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի», - ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---