Ավստրալիայում ասֆալտը շոգից հալվել է և կպել մեքենաների անիվներին

Ավստրալիայում ասֆալտը շոգից հալվել է և կպել մեքենաների անիվներին

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անոմալ շոգի պատճառով ասֆալտը հալվել է: Դա քաոս է առաջացրել ճանապարհներին և ավտոմեքենաների խափանման պատճառ դարձել:

Մեքենաների անիվներն ամբողջությամբ պատվել են ասֆալտով: Այժմ առնվազն 50 վարորդ հավակնում է փոխհատուցման:

Իսկ տրանսպորտի նախարարությունը շտապ կարգով մի քանի փողոց է փակել շտապ վերանորոգելու համար, հայտնում է Lenta.ru-ն ABC News-ի վրա հղումով:

«Ես ուղղակի սարսափեցի, երբ անիվների վրա բիտումի 7 սանտիմետրանոց շերտը տեսա: Մարդիկ ուղղակի կանգնում էին՝ նույնիսկ չհասցնելով հասկանալ, թե ինչ պատահեց մեքենային»,-ասել է վարորդներից մեկը: Մեկ այլ վարորդ ասել է, որ նման բան երբևէ չէր տեսել և որ իր ծանոթը ստիպված է եղել 1200 դոլար վճարել նոր անվադողերի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---