Շարմազանով. Որոշ ռուս պաշտոնյաների հակահայ հայտարարությունները մտահոգիչ են![]() 9 հուլիսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը հուլիսի 9-ին կայացած հանդիպմանը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Նա վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու՝ հայկական կողմի դիրքորոշումը, ինչը միանշանակ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն: «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում Թուրքիան և Ադրբեջանն իրական սպառնալիք են»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, հայտնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը: Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ Դաշնության խորհրդում և Պետական դումայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը: Ռաֆայիլ Զինուրովը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին Ռաֆայիլ Զինուրովն Էդուարդ Շարմազանովին նվիրել է իր հեղինակած գիրքը՝ «Հայաստանի նոր և նորագույն պատմության ակնարկներ» խորագրով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դմիտրի Սավելևն Ադրբեջանում հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները պետք է փոխանցվեն Ադրբեջանին առանց որևէ լրացուցիչ պայմանի: Հայտարարությունն արվել է ադրբեջանական Ջոջուխ Մարջանլի գյուղում «Ադրբեջանը ՌԴ միակ դաշնակիցն է Կովկասում» խորագրով խորհրդաժողովում: ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեսյբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր խոսքը կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման ռիսկերը՝ սպառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |