Երևանի ավագանուն օրենքով կպարտադրեն հանդիպել բնակիչներին՝ տեղեկացնելու իրենց աշխատանքի մասին![]() 9 հուլիսի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է լրացում կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, որով նախատեսվում է Ավագանու անդամի պարտականություններում ավելացնել համայնքի բնակիչների հետ պարբերաբար հանդիպելու և Ավագանու աշխատանքների մասին նրանց տեղեկացնելու վերաբերյալ դրույթ: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հուլիսի 10-ի նիստի օրակարգում: Ըստ նախագծի հիմնավորման, գործող օրենքում նշվում է միայն, որ Ավագանու անդամը պարտավոր է մասնակցել Երևանի բնակիչների՝ Ավագանու կողմից իրականացվող ընդունելություններին: «Դրույթի ավելացումը թույլ կտա Ավագանու գործունեությունը էլ ավելի հասանելի և թափանցիկ դարձնել հանրությանը», - նշվում է հիմնավորման մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |