ԱԳ նախարարը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին. Նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է

ԱԳ նախարարը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին. Նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում:

Հուլիսի 11-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ:

«Նպատակը ՝բանակցությունների դինամիկան պահպանելն է», - ասել է արտգործնախարարը՝ խոսելով Մամեդյարովի հետ հանդիպման նպատակի մասին, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում: «Մեզ համար շատ էական է և՛ դինամիկան պահպանել, և՛ ժամանակացույց ունենալ շարունակության, և դրա մասին մենք շատ շուտով կհայտնենք․ այո, նախատեսվում է և մոտ ժամանակներս», - ասել էր ՀՀ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մաղթում է, որ այն լինի արդյունավետ և անցնի լավ մթնոլորտում, եթե հարցը համաձայնեցվի և հանդիպումը կայանա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---