Էջմիածինը մեկշաբթյա վերջնաժամկետ է տվել կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին

Էջմիածինը մեկշաբթյա վերջնաժամկետ է տվել կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշում է կայացվել առաջարկել կաթողիկոս Գարեգին Բ-ին կարգալույծ հռչակել Կորյուն աբեղա Առաքելյանին։

«Այսուհանդերձ, ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո», - նշվում է հայտարարությունում։

Որոշվել է նաև, որ Կորյուն աբեղայի համար անդրադարձումից հետո կսահմանվի ապաշխարության շրջան վանքերից մեկում։

Հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանությունն ազատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատունը այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից։ Նախաձեռնության անդամները գրավել էին Դիվանատունը հուլիսի 6-ին և հրաժարվում էին հեռանալ՝ քանի դեռ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը հրաժարական չի ներկայացրել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---