Օսիպյան. Գասպարյանի եղբորորդու պարտականությունները կասեցվել են

Օսիպյան. Գասպարյանի եղբորորդու պարտականությունները կասեցվել են

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկնապետ Վալերի Օսիպյանի հրամանով ժամանակավորապես կասեցվել են Կոտայք համայնքում Վարդավառի օրը միջադեպին մասնակցած նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ Սերգեյ Գասպարյանի պարտականությունները: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ ոստիկանապետը:

Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ միջադեպի մասնակիցները պատժից խուսափեն, կամ խնդրին միջամտի նախկին ոստիկանապետ Գասպարյանը, Օսիպյանը պատասխանել է, որ «այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»:

«Ով ուզում է լինի՝ այդ թվում ես: Չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կփորձի միջամտել հարցին», - ասել է Օսիպյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որՀՀ Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանն ու իր որդին հուլիսի 8-ին բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա հանդեպ, ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ըստ տուժած անչափահաս աղջկա՝ Վարդավառի տոնին նա ջուր է լցրել փողոցով անցնող մեքենաներից մեկի վրա, որի վարորդը նախկին ոստիկանապետի եղբայրն էր: Վերջինս դուրս է եկել մեքենայից, մոտեցել աղջկան և, քաշելով մազերը, փորձել է նրա գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---