«Լիդիան Արմենիա». Ամուլսարից պարապուրդի հետևանքով դուրս բերվող շինտեխնիկան կապալառու ընկերությանն է

«Լիդիան Արմենիա». Ամուլսարից պարապուրդի հետևանքով դուրս բերվող շինտեխնիկան կապալառու ընկերությանն է

PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքավայրից դուրս բերվող շինարարական տեխնիկան պատկանում է կապալառու ընկերությանը: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի գծով տնօրեն Աննա Սաղաբալյանը:

Ըստ նրա, խոսքն ընդամենը մի քանի միավոր շինտեխնիկայի մասին է, որը կապալառու ընկերությունը հեռացնում է հանքավայրից՝ հաշվի առնելով, որ այն ժամանակավորապես պարապուրդի է մատնված:

Ավելի վաղ, սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է շինտեխնիկան հեռացվում Ամուլսարից:

Արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---