Սոֆիայի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության մասին հռչակագրի շուրջ ենթադրվող քվեարկությունը սկանդալի է վերածվել24 ապրիլի 2008 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Սոֆիայի քաղաքային խորհրդում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հռչակագրի շուրջ ենթադրվող քվեարկությունը սկանդալի է վերածվել: Խորհրդում «Դեմոկրատները հանուն ուժեղ Բուլղարիայի» կուսակցության (DSB) ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը որպես բողոքի նշան այն փաստին, որ Խորհրդի անդամների մեծամասնությունը կողմ էին Հռչակագրի քվեարկության արգելմանը, որում նշվում է, որ 1,5 միլիոն հայերի ոչնչացնումն ու տեղահանությունը Օսմանյան Թուրքիայում հանդիսանում է պատմականորեն ապացուցված փաստ:«Տապալելով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, Սոֆիայի քաղաքապետը գլուխը խոնհարեց Թուրքիայի առաջ»,- ասել է DSB-ի անդամ Վիլի Լիլկովը: Նա նաեւ հավելել է, որ այդպիսով Բորիսովը մերժել է Սոֆիայում ապրող հայերի պահանջը: «Ես չեմ կամենում հակազդել Թուրքիային: Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, սակայն DSB-ն ցանկանում է պատճառ ստեղծել Թուրքիայի հետ դիմակայության համար»,- նկատել է Բոյկո Բորիսովը: Նա նաեւ հավելել է, որ նա կհանդիպի Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ իր ցավակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: Սոֆիայի քաղաքային խորհրդի անդամ Անգել Ջամբասկիի խոսքերով, Սոֆիայի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության փաստը դատապարտելու լիազորություններ չունի: Նրա խոսքերով, դա Բուլղարիայի խորհրդարանի իրավունքն է, հաղորդում է novinite.com-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |