Փաշինյան. ԼՂ խնդիրը պատերազմով լուծելու ցանկացած փորձ դիտարկվում է հարձակում ժողովրդավարության դեմ

Փաշինյան. ԼՂ խնդիրը պատերազմով լուծելու ցանկացած փորձ դիտարկվում է հարձակում ժողովրդավարության դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի Աֆղանստանում «Վճռական աջակցության» առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանն իր ելույթում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին», - նշել է նա:

Վարչապետն ասել է, որ հայկական կողմը վերահաստատում է ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, «որոնք ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-13-ը մասնակցում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---