Կարպիս Փաշոյանն ազատման դիմում է ներկայացրել ՀՀ առաջին փոխվարչապետի խոսնակի պաշտոնից

Կարպիս Փաշոյանն ազատման դիմում է ներկայացրել ՀՀ առաջին փոխվարչապետի խոսնակի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքայն էջում՝ նշելով, թե «լավ լուր ունի»:

«Ընկերներ, լավ լուր ունեմ:Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը»,-ասվում է նրա գրառման մեջ:

Փաշոյանի հրաժարականի պատճառն ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի «անունը շահարկելու և նրա չգիտակցված մահվան մասին» արտահայտություններն էին, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին համացանցում:

CivilNet-ին տված հարցազրույցում Փաշոյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում պատերին ապրիլյանի հերոսների նկարներին, պատասխանել է. «Փողոցային արվեստն էն ա, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երևանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում։ Մյուս կողմից էլ, ինձ թվում է՝ պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում։ Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել, շահարկել: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ի՞նչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժի: 18 տարեկան տղա է, ինձ թվում է՝ չարժե նրա անունն այդքան շահարկել»։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---