Մշնախը դիմել է քաղաքապետարանին՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը բացատրելու պահանջով17 հուլիսի 2018 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ բացատրություն ստանալու պահանջով: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: Չնայած նախարարությունն անընդունելի էր համարել արձանի տեղադրումը` առանց իրենց հետ քննարկման, հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, արձանի բացման արարողությունը կկայանա: Ավելի վաղ, մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղանընդունելի էր համարել արձանի տեղադրումը` առանց իրենց հետ քննարկման: «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է, և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |