Ռուբեն Վարդանյանը գնել է «Ատլանտներ» գործարար համաժողովի բաժնետոմսերի 50%-ը

Ռուբեն Վարդանյանը գնել է «Ատլանտներ» գործարար համաժողովի բաժնետոմսերի 50%-ը

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտներ» գործարար ընկերակցության փայատեր, որը զբաղվում է գործարար համաժողովների կազմակերպմամբ: Այդ մասին հայտարարել է ինքը Վարդանյանը «Ատլանտների» համահիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Դա հավասար գործընկերություն է՝ 50/50, ես մտնում եմ բիզնեսի մեջ cash-in պայմաններով»,-պարզաբանել է գործարարը, հայտնում է Forbes.ru-ն:

Ներդրումների հստակ քանակը գործընկերները չեն հրապարակում, սակայն, ըստ Վարդանյանի, ներդրվող «գումարները մեծ չեն»: Գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրը գնահատել է այն 10 մլն դոլար: Գրեթե ամբողջ գումարը կուղղվի գործարար ընկերակցության ենթակառուցվածքների զարգացմանը:

Վարդանյանն ընդգծել է, որ համաժողովի շրջանակում գործարար գաղափարների ֆինանսավորումից բացի, նա կիսվելու է գործընկերոջ հետ իր բազմամյա փորձով և գործարար կապերով, որոնք կարող են ծառայել գործարար ընկերակցության ամրապնդմանը:

Վորոնինը «Ատլանտներ» գործարար համաժողովն անցկացնում է 2016-ից: Միջոցառումն այցելում են հայտնի քաղաքական գործիչներ և գործարարներ: Վարդանյանի հետ գործարքից հետո Վորոնինը կդառնա նախագծի գործընկերն ու պատասխանատու կլինի բոլոր օպերացիոն գործընթացների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---