Կեղծ անձնագրով «օրենով գող» է ՀՀ տարածքը լքել (վիդեո) 21 հուլիսի 2018 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ, այսպես կոչված՝ «օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին 2016 թվականին կեղծ անձնագրով մուտք է գործել Հայաստանի տարածք, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ ստուգումներով պարզվել է, որ Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից, Իսպանիայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, այդ թվում՝ սպանության փորձի, մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա Շեմազաշվիլին մայիսի 1-ին նույն կեղծ անձնագրով լքել է Հայաստանը։ Պարզվել է նաև, որ նրա կեղծ անձնագիրը եղել է ուկրանիական, սակայն՝ հայկական անուն-ազգանվամբ։ Ոստիկանության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |