ՀՀ ԱԱԾ-ն ճապոնական հատուկ տեխնիկա կարող է ձեռք բերել21 հուլիսի 2018 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հանդիպմանը քննրակվել է հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայութունը։ Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել տեղեկատվության և փորձի փոխանակման հարցի շուրջ գործակցել Ճապոնիայի հատուկ ծառայությունների հետ. նա հույս է հայտնել, որ հանդիպումն ամուր հիմք կդնի Հայաստանի և Ճապոնիայի հատուկ ծառայությունների միջև գործակցության։ Դեսպան Յամադան իր հերթին նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ ԱԱԾ և Ճապոնիայի իրավապահ մարմինների միջև գործակցությանը: ՆԱ ընդգծել է, որ ՀՀ-ն ահաբեկչական սպառնալիքների և հանցավորության այլ դրսևորումների տեսանկյունից համարում է անվտանգ, ինչը նրա գնահատմամբ, ՀՀ ԱԱԾ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Դեսպանը նաև նշել է, որ ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |