Հայաստանի խորհրդարանը առաջարկում է նախագահին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, որում անհանգստություն է հայտնվում այդ խնդրի շուրջ զարգացող գործընթացների առումով: Փաստաթուղթը ընդունվել է բոլոր խորհրդարանական խմբավորումների կողմից, բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության, որը չի մասնակցել քվեարկությանը: Ինչպեց հաղորդել է ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, սկզբնական փաստաթղթում երկու հավելում է ընդգրկվել, որի համաձայն Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը եւ խաղաղ բանակցությունները հակամարտության կարգավորման միակ ուղին է:



Իր հայտարարության մեջ Հայաստանի Ազգային ժողովը առաջարկում է նախագահին եւ կառավարությանը ակտիվացնել եւ ընդլայնել ջանքերն ու հնարավորությունները Ղարաբաղի խնդրի շուրջ այնպիսի միջոցառումների մշակման եւ իրականացման նպատակով, որոնք ուղված կլինեն միջազգային հանրության լիարժեք տեղեկացվածությանը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Առաջարկությունների թվում են. Լեռնային Ղարաբաղի հարցով հայկական քաղաքականությանն ավելի նախաձեռնողական բնույթ փոխանցել, ինչպես նաեւ միջազգային իրավունքի շրջանակներում ձեւավորել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ ուժի կիրառման դեպքում թույլ կտան Հայաստանին ապահովել Լեռնային Ղարաբաղի լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը: Փաստաթղթում նշվում է, որ հայկական կողմը «վտանգավոր է համարում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակվող ռազմատենչ հայտարարությունները եւ հակահայկական քարոզչությունը, որոնք հակամարտության խաղաղ կարգավորումը կասեցնելու նպատակ ունեն, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից այդ հայտարարությունների առումով անհանգստության անհասցեությունը»:



Փաստաթղթում նշվում են «Ադրբեջանի ակնհայտ քայլերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կասեցնելու առումով, ով ցանկանում է նավթային ֆինանսական հոսքերի հաշվին հասնել ռազմական գերազանցության եւ ռազմական ճանապարհով կարգավորել հարցը, ինչպես նաեւ Ադրբեջանի շանտաժը ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ, որն ուղեկցվում է կարգավորման քննարկումները այլ ատյաններ տեղափոխելու փորձերով»: Հայ խորհրդարանականները գտնում են, որ տարբեր միջազգային ատյաններ տարբեր նկատառումներով անհամարժեք են պատասխան տալիս Ադրբեջանի քայլերին, անհասցե հայտարարություններ անելով ռազմական քարոզչության դեմ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---