Մանվել Գրիգորյանին զրկել են Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

Մանվել Գրիգորյանին զրկել են Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

PanARMENIAN.Net - Էջմիածնի ավագանու հուլիսի 24-ի նիստի օրակարգում ներառված էր Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը։ Ավագանու ներկա անդամները միաձայն կողմ են քվեարկել նրան կոչումից զրկելու հարցին։

Հարցը զեկուցել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Շրջանառվում էր, որ այս նախագծով խախտվում է անձի անմեղության կանխավարկածը։ Որպես իրավաբան՝ համաձայն չեմ, որովհետև թե պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը, թե դրանից զրկումը իրավական հետևանքներ չեն ենթադրում և իրավական հետևանքներ չեն առաջացնում: Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է»,- ասել է Գասպարյանը։

Ավելի վաղ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ցանկանում էր ֆեյսբուքյան քվեարկության միջոցով պարզել՝ արդյոք քաղաքացիները կողմ են Մանվել Գրիգորյանը զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից, թե ոչ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Ընթերցեք նաև.Լևոն Մնացականյան. Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի ՊԲ-ինը չեն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---