ԱՄՆ-ն կասեցրել է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ-ն կասեցրել է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կասեցրել է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, այդ երկրի կողմից ռուսական արտադրության Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:

90 օրում Պենտագոնը պետք է զեկույց ներկայացնի ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա գործարքի խզման ազդեցության, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների համար F-35-ի ծրագրից Թուրքիայի դուրս գալու հետևանքների վերաբերյալ, գրում է «Վեդոմոստին» Bloomberg-ի վրա հղումով:

Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ նախարար Ջիմ Մեթիսը կոչ էր արել կոնգրեսականներին հրաժարվել F-35 կործանիչների առաքումը Թուրքիա արգելելու մտադրությունից: Ընդհանուր առմամբ Թուրքիան 10 մլրդ դոլար պայմանագրով մտադիր էր ԱՄՆ-ից այդ դասի 100 կործանիչ ստանալ: Հունիսին Թուրքիան ստացավ հինգերորդ սերնդի F-35 Lockheed Martin առաջին 2 կործանիչը:

Սենատի ընդունած օրինագիծը Պենտագոնի բյուջեի մասին արդեն իսկ նախատեսում է արգելել կործանիչների վաճառքը Թուրքիային, քանի որ թուրքերը մտադիր են Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնել ՌԴ-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---