Ջանջուղազյան. 2019-ի բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացման որոշում դեռ չկա

Ջանջուղազյան. 2019-ի բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացման որոշում դեռ չկա

PanARMENIAN.Net - 2019-ի բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացման որոշում դեռևս չկա: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկվող տարբերակում առայժմ չի նախատեսվում բարձրացում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարը կոչ է արել ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, որում ամրագրված են 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշները: «Ես առաջարկում եմ ուսումնասիրել փաստաթղթերը», - ասել է նա:

Խոսելով պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումից՝ ֆինանսների նախարարը նշել է, որ դա տրամաբանական ավելացում է՝ կապված ՀՆԱ-ի հետ: «Ինչպես սովորաբար նախատեսվում է, հենց այդ տրամաբանությամբ էլ անվանական մեծությամբ թվերն ավելանում են պաշտպանական ոլորտում: Այն կախվածության մեջ է ՀՆԱ-ից», - ընդգծել է նա:

2018-ի բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են 247 մլրդ դրամ, որը 2017-ի բյուջեն գերազանցում է 18,15 տոկոսով (38 մլրդ դրամով):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---