ՀՔԾ. Քոչարյանը քննիչի մոտ է![]() 26 հուլիսի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է հատուկ քննչական ծառայություն. նրա հարցաքննությունը սկսվել է, PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա ասաց, որ ավելի ուշ կտրվի պաշտոնական մեկնաբանություն: Մարտի 1-ի գործով հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հուլիսի 9-ին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են հուլիսի 6-ին ժամը 14:00-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15:30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։ Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |