Օգոստոսի 3-4-ին օդի ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով30 հուլիսի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանի տարածքում արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի, Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ըստ նրա, օգոստոսի 1-ից հանրապետության տարածքում օդերևութաբանական իրավիճակը աստիճանաբար կփոխվի։ Սև ծովի շրջաններից Հայաստանին մոտեցող ցուրտ մթնոլորտային ճակատը օգոստոսի 1-2-ին հիմնականում կազդի Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիների ու Գեղարքունիքի մարզերի վրա, որտեղ երեկոյան ժամերին կտեղան ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, իսկ օգոստոսի 3-4-ին այն կտեղաշարժվի դեպի հարավ-արևելք, իր ազդեցության գոտում ընգրկելով հանրպետության ողջ տարածքը, ինչի արդյունքում գիշերային ժամերին և երեկոյան անձրև և ամպրոպ պետք է սպասել Հայաստանի բոլոր մարզերում։ Ինչպես հայտնել է Սուրենյանը, օգոստոսի 1-2-ին ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը կզգացվի հատկապես հյուսիսային մարզերում, իսկ օգոստոսի 3-4-ին սառը օդը կներխուժի հանրապետության ողջ տարածք և օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 7-8 աստիճանով։ Օգոստոսի 3-4-ին հանրապետության ամենաշոգ հատվածներում, Արարատում, Արմավիրում և Երևանում ցերեկը ամենաբարձր ջերմաստիճանը չի գերազանցի +32․․․+34 աստիճանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |