Արատ Դինքը ստացել է «The Guardian» թերթի մրցանակը Հրանտ Դինքի հարցազրույցը երկրորդ անգամ տպագրելու համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքը, որը 2007թ. հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի որդին է, ստացել է Բրիտանական «The Guardian» թերթի Index on Censorship մրցանակը, որը տրվում է ԶԼՄ-ներում գրաքննությանն ընդդիմանալու համար: Արատ Դինքը ստացել է «The Guardian» թերթի մրցանակը Հրանտ Դինքի Հայոց ցեղասպանության մասին «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցը երկրորդ անգամ տպագրելու համար: Անցյալ տարի Արատ Դինքը եւ Սարգիս Սերոբյանը դատապարտվեցին մեկ տարվա ազատազրկման (պայմանական) ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնությունը վիրավորելու համար»: «Ակոս» թերթի աշխատակիցներին շարունակում են սպռնալ ֆիզիկական հաշվեհարդարով ֆանատկիոս-ազգայնականները: «Արատ Դինքը հավատում է, որ հայերն ու թուրքերը կգան պատմական հարցերի շուրջ ընդհանուր որոշման եւ անհամբեր սպասում է այն օրվան, երբ երկու ժողովրդները կկարողանան ասել, որ 1915թ. իրադարձությունները նրանց ընդհանուր պատմության մի մասն են, չսպառնալով միմյանց ինքնությանը»,-գրում է GIBRAHAYER e-magazine-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---