ԱԳՆ. Աշխատում ենք Փաշինյան-Թրամփ հանդիպման ուղղությամբ31 հուլիսի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, լրագրոգների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Եթե մենք հաստատենք, որ Փաշինյանը մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի խորհրդի նիստին, այդ շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպում»,- ասել է Բալայանը՝ նշելով, որ, թեև, վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն այն պետք է կազմակերպվի բովանդակային քննարկում անցկացնելու հնարավորության դեպքում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման հնարավորությունը դիտարկվում է: Ավելի վաղ,ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |