AI-ն մեղադրում է Թուրքիային Աֆրինում խոշտանգումների և դիակապտության մեջ

AI-ն մեղադրում է Թուրքիային Աֆրինում խոշտանգումների և դիակապտության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքական բանակը և Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության ջոկատները պատասխանատու են սիրիական Աֆրին քաղաքում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Նման եզրակացության է եկել միջազգային Amnesty International (AI) կազմակերպությունը, որի հետազոտության արդյունքները հրապարակվել են օգոստոսի 2-ին:

Մասնավորապես Թուրքիայի զինուժը և նրա կողմնակիցները մեղադրվում են դիակապտության, կամայական ձերբակալությունների, խոշտանգումների և բնակիչների այսպես կոչված բռնի անհետացման մեջ մի տարածաշրջանում, որտեղ ժամանակին քրդական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես ասվում է զեկույցում, հիմնական պատասխանատվությունը հանցագործությունների համար կրում են սիրիական խմբավորումները, որոնք միևնույն ժամանակ զենք ու զինամթերք են ստացել Թուրքիայից: Գրոհայինների որոշ ջոկատներ տեղակայված են եղել դպրոցներում, դրանով իսկ խաթարելով ուսումնական գործընթացը:

Հունվարին Թուրքիան «Ձիթենու ճյուղ» ռազմական գործընթաց սկսեց քրդական ռազմական միավորումների դեմ: Անկարան նրանց համարում էր Քրդական աշխատավորական կուսակցության ճղյուղերից մեկը: Մարտին Թուրքիան հսկողություն հաստատեց Աֆրինում: Տասնյակ հազարավոր մարդիկ փախուստի դիմեցին, այդ թվում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---