Վիկտոր Սողոմոնյան. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը ստորագրել են նաև ՀՅԴ-ականներ![]() 4 օգոստոսի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ ստորագրել են գլխավորապես Հանրապետական խմբակցության պատգամավորները, այն ստորագրել են նաև ՀՅԴ-ից: Այդ մասն հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Այս ստորագրություններով նրանք երաշխավորում են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա Ռոբերտ Քոչարյանի կողմից», -նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ այնտեղ կա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությունը, երկու փոխնախագահների ստորագրությունները, որի մասին իրենք էլ են հայտնել: «Ստորագրաթերթիկը մեծ հաշվով ամփոփված է: Ճնշող մեծամասնությունը Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ են: Կան մարդիկ նաև այլ խմբակցություններից, մասնավորապես` Դաշնակցություն խմբակցությունից», - ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշել է, որ անուն առ անուն կներկայացնի ստորագրողներին, երբ պատգամավորների հետ հարցը համաձայնեցվի: «Զուտ էթիկական նկատառումներից կհամաձայնեցնեմ, որ իրենք թույլ են տալիս իրենց անունները ասել: Թեև այդտեղ որևէ գաղտնի բան չկա», - ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: Ազգային ժողովի ավելի քան 40 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |