Երևանի 4 բժշկական կենտրոնում ազատազրկվածների համար հատուկ բաժին կստեղծվի

Երևանի 4 բժշկական կենտրոնում ազատազրկվածների համար հատուկ բաժին կստեղծվի

PanARMENIAN.Net - Կառավարության օգոստոսի 9-ի նիստում հաստատվել է Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատություններում դատապարտված կամ կալանավորված անձանց համար հատուկ բաժանմունքներ ունենալու մասին որոշման նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող 4 հիվանդանոց կա ՝ «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ մարզերում 100 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցները նույնպես պետք է ունենան նմանատիպ բաժանմունքներ:

«Բացի դրանից, անհրաժեշտություն է առաջացել, որ բժշկական սպասարկումն ու ծառայությունը դուրս բերվեն քրեակատարողական ծառայության ենթակայության տակից: Այս որոշումը հենց միտված է նրան, որ չափանիշները բոլորի համար լինեն նույնը»,- ասել է Զեյնալյանը:

Օրենքով սահմանված պահանջը Երևանի հիվանդանոցների համար կգործի մեկ տարի անց, իսկ մարզերի համար՝ 2 տարի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---