ՀՀ տանկիստները վերջինն են ավարտել ելույթները բիաթլոնի կիսաեզրափակչում

ՀՀ տանկիստները վերջինն են ավարտել ելույթները բիաթլոնի կիսաեզրափակչում

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Ալաբինոյում Բանակային միջազգային խաղերի շրջանակում շարունակվող տանկային բիաթլոնի մրցումներում ավարտվել են առաջին կիսաեզրափակչի մրցավազքում: Առաջին կիսաեզրափակչին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Մոնղոլիայի և Վենեսուելայի թիմերը:

Հայաստանի ԶՈւ անձնակազմը, որը բաղկացած էր ժամկետային զինծառայողներից, անցել է փոխանցումավազքը 2 ժամ 29 րոպեում և զբաղեցրել 4-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանն է 1 ժամ 29 րոպե արդյունքով:

Վերջնական արդյունքները կհրապարավեն օգոստոսի 8-ին, սակայն ըստ նախնական տվյալների եզրափակիչ կանցնեն Ռուսաստանի և Մոնղոլիայի թիմերը:

Տանկային բիաթլոնի մրցումները կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Հայաստանից բացի մասնակցում են Վիետնամը, Ղրղզստանը, Մյանման, Տաջիկստանը, Սիրիան, Բելառուսը, Սերբիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Քուվեյթը, նաև այլ երկրներ:

Տանկային բիաթլոն-2014-ում հայ տանկիստները նվաճեցին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացան մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---